Այսօր Լեռնային Ղարաբաղի հարց, գոնե թղթի վրա, գոյություն ունի միայն Ռուսաստանի միջնորդությամբ ստորագրված 2020 թվականի նոյեմբերի 10-ի հայտարարության մեջ։
Այսօրվա մեր գահավիժումը մի կողմից պատահական բան չէր, մյուս կողմից էլ մի օրվա բան չէր, սրա հիմքերը շատ վաղուց կային, պարզապես մեր հարաբերական հավասարակշիռ վիճակը միարժեքորեն պայմանավորված էր ռուսների շահագրգիռ ներկայությամբ։
Գիտությունը և հատկապես հումանիտար-հասարակագիտական գիտությունները կտրվել են իրականությունից, սավառնում են երկնքում, գերհագեցած են հրաշք գաղափարներով, փայլում են ամեն ինչում, բացի կիրառական նշանակությունից:
Ադրբեջանի ԱԳՆ խոսնակ Այխան Հաջիզադեն նախօրեին հայտարարել է, որ Ղազախի շրջանի երեք գյուղերի և Նախիջևանի Քարքի գյուղի վերադարձը մշտապես եղել է Բաքվի գերակա խնդիրներից մեկը։
Նրա խոսքով՝ այդ հարցը պետք է լուծվի սահմանազատման հանձնաժողովների շրջանակում...